«Արսենալի» հարձակվողը չի տեղափոխվի Իտալիա

«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը չի տեղափոխվի «Ինտեր», հայտնում է Calciomercato-ն:

Ըստ աղբյուրի՝ միլանցիները համաձայն չեն 22-ամյա ամերիկացու արժեքի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները մերժել են «Մոնակոյի» 35 միլիոն եվրոյի առաջարկը։

2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»: Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։