«Ռոմայի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ռոջեր Իբանյեսը տեղափոխվել է «Ալ-Ահլի», հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի գումարը կազմել է 28.% միլիոն եվրո և 3 միլիոն բոնուսներ։ Նաև հռոմեական ակումբը կստանա 24-ամյա բրազիլացու հետագա տրանսֆերի 20%-ը։
Իբանյեսը «Ռոմայի» կազմում անցկացրել է 149 հանդիպում, դառնալով՝ 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։