«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին արձագանքել է կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի՝ ակումբից հեռանալուն։ «Լիվերպուլը» պայմանավորվել է «Բրայթոնի» հետ Կայսեդոյին գնելու համար 127 միլիոն եվրոյով, սակայն, ըստ լուրերի, ինքն էկվադորցին որոշել է տեղափոխվել «Չելսի»:
«Ես արդեն մոռացել էի Մոյսեսի մասին։ Ես շատ հպարտ եմ նրանցով, որոնք մենք ունենք մեր հայտացուցակում։ Մենք ցանկանում ենք շարունակել առաջընթացը. Պետք է վարկ տալ ակումբին։
Մեծ ակումբները կարող են մեզանից ֆուտբոլիստներ գնել, բայց չեն կարող գնել մեր հոգին, մեր ոգին։ Մենք դեռ բավարար ֆուտբոլիստներ չունենք, պետք է համալրել հայտացուցակը։ Ինձ պետք են ֆուտբոլիստներ, ովքեր ցանկանում են խաղալ «Բրայթոնում»:
Մենք «Բրայթոնն» ենք։ Անցած մրցաշրջանում մենք հասանք մի մեծ նպատակի։ Ինձ պետք են ֆուտբոլիստներ, ովքեր հպարտ են խաղալ «Բրայթոնում», – ասել է Դե Զերբին talkSPORT-ին։