Անգլիական գրանդը 100 միլիոն եվրո է առաջարկել Լուկաս Պակետայի համար

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է 100 միլիոն եվրո առաջարկել «Վեսթ Հեմին» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետայի համար: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Անձամբ Պակետայի համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստել է վեց տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։

Նախկինում ԱՊԼ-ի չեմպիոնը «մրճահարներին» առաջարկել էր 70 միլիոն ֆունտ (81 միլիոն եվրո) Պակետայի տրանսֆերի համար, սակայն «Վեսթ Հեմը» մերժել էր առաջարկը։