«Լիդսի» կիսապաշտպան Թայլեր Ադամսը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են 24-ամյա ամերիկացու համար վճարել 23 միլիոն եվրո։
Ադամսը միացել է «Լիդսին» «Լայպցիգից» 2022 թվականի հունիսին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: