«Բրայթոնը» ընդունել է անգլիական գրանդի առաջարկը

«Լիվերպուլը» առաջարկ է արել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին ձեռք բերելու համար՝ 127 միլիոն եվրո, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Բրայթոնը» ընդունել է առաջարկը, և եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, գործարքի մասին կհայտարարվի այսօր։

Տրանսֆերը ռեկորդային կլինի անգլիական ակումբների համար։ Այս տարվա հունվարին «Չելսին» ավարտեց «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը 121 միլիոն եվրոյով։

2022/23 մրցաշրջանում Կայսեդոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։