«Չելսիի» 6 ֆուտբոլիստներ չեն մասնակցի «Լիվերպուլի» դեմ ԱՊԼ-ի առաջին տուրի հանդիպմանը

«Չելսին» պաշտոնական կայքում հայտնել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։

Պրեմիեր Լիգայի առաջին տուրում լոնդոնցիները «Սթեմֆորդ Բրիջում» կմրցեն «Լիվերպուլի» հետ: Խաղը կկայանա օգոստոսի 13-ին։

Առաջիկա հանդիպմանը չեն մասնակցի «Չելսիի» միանգամից 6 ֆուտբոլիստներ՝ Բենուա Բադիաշիլեն, Մարկուս Բետինելլին, Արմանդո Բրոյան, Տրևո Չալոբան, Ուեսլի Ֆոֆանան և Քրիստոֆեր Նկունկուն։ Վերջին երկուսը վիրահատություններից հետո նոր են սկսել վերականգնողական աշխատանքները։