«Յուվենտուսի» ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ

Լորենցո Անջելեն երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, հայտնում է Triball Football-ը:

Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը հաշվարկված է մինչև 2028 թվականի ամառ։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես է եկել «Յուվենտուսի» երիտասարդական թիմում։ Նա դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին «Յուվենտուսը» նոր մրցաշրջանի Ա Սերիայի առաջին տուրում կխաղա «Ուդինեզեի» հետ։