«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ամենայն հավանականությամբ կմնա թիմում հաջորդ մրցաշրջանում։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ հարձակվողը դիտարկում է «Բավարիայի» առաջարկը մերժելու տարբերակը։
Ավելի վաղ The Athletic-ը հայտնել էր՝ որ «Բավարիան» համաձայնության է եկել «Թոթենհեմի» հետ Քեյնի համար 100 միլիոն եվրոյի դիմաց:
Քեյնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։