«Բավարիան» նոր առաջարկ է արել «Թոթենհեմին»

«Բավարիան» նոր առաջարկ է արել «Թոթենհեմին» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ Մյունխենի «Բավարիան» անգլիական ակումբին առաջարկել է 120 միլիոն եվրո։ «Բավարիան» պատրաստ է այսօր կամ վաղը տրանսֆերը իրականացնել։

2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։