«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը կփորձի վաճառել թիմի չորս ֆուտբոլիստների

Պրեմիեր Լիգայի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» ամբողջությամբ կկենտրոնանա կազմը կրճատելու և ոչ այնքան կարևոր ֆուտբոլիստների վաճառքի վրա։

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ այժմ բանակցություններ են վարում չորս ֆուտբոլիստների հեռանալու համար: Խոսքը «Վեսթ Հեմի» հետ Հարի Մագուայրի և Սքոթ ՄաքԹոմինեյի հնարավոր վաճառքի մասին բանակցությունների մասին է։ Բացի այդ, քննարկվում է Դոնի վան դե Բեկի՝ «Ռեալ-Սոսյեդադին» վարձավճարով տալու հնարավորությունը։ Չորրորդ ֆուտբոլիստը Ֆրեդն է։ Նրանով հետաքրքրված են բազմաթիվ ակումբներ՝ ներառյալ Պրեմիեր Լիգայից։

«Կարմիր սատանաները» ցանկանում են որքան հնարավոր է շուտ իրականացնել գործարքները՝ նախքան այլ տրանսֆերային թիրախների անցնելը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակումբը դեռևս ցանկանում է պայմանագիր կնքել Սոֆյան Ամրաբատի և Ժան-Կլեր Տոդիբոյի հետ: Դա տեղի կունենա միայն վերը նշված վաճառքի դեպքում։