Անգլիացի կիսապաշտպան Ռոշ Բարքլին տեղափոխվել է «Լյուտոն»։
«Էվերթոնի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպանն արդեն պայմանագիր է ստորագրել։ Բարքլին 6-րդ համարի ներքո հանդես կգա «Լյուտոնում», որը վերադարձել է Պրեմիեր Լիգա։
2022/23 մրցաշրջանում Բարքլին խաղացել է «Նիցայում»։ Լիգա 1-ի 27 խաղում 29-ամյա կիսապաշտպանը դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։