Լոնդոնի «Վեսթ Հեմը» պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա պաշտպան Հարի Մագուայրի արժեքի շուրջ։ «Մրճահարները» «կարմիր սատանաներին» կվճարեն 35 միլիոն եվրո, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում:
Աղբյուրի համաձայն՝ մոտ օրերս «Վեսթ Հեմը» կսկսի քննարկել պայմանագրի կետերը հենց ֆուտբոլիստի հետ: Միաժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տրանսֆերի համար վճարումների վերաբերյալ քննարկումը դեռ շարունակվում է։
Հարի Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց «Լեսթերից» 87 միլիոն եվրոյի դիմաց՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը: Մինչ օրս ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: 30-ամյա կենտրոնական պաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: