Խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը միացել է իտալական «Տորինոյին»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես էր գալիս Լոնդոնի «Վեսթ Հեմում»:
Կիսապաշտպանը «Տորինոյի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ իտալացիները տրանսֆերի համար կվճարեն 12 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Նիկոլա Վլաշիչը վարձավճարով հանդես էր գալիս «Տորինոյի» կազմում։ Իտալական Ա Սերիայում Վլաշիչը անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն ունի նաև Իտալիայի գավաթի երեք խաղ և երկու գոլային փոխանցում: Ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի կազմում 6 հանդիպում է անցկացրել Քաթարում 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։ Transfermarkt-ը Վլաշիչին գնահատում է 17 միլիոն եվրո: