«Արսենալը» համաձայնության է եկել «Բրենթֆորդի» հետ դարպասապահ Դավիդ Ռայայի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ «Արսենալը» համաձայնել էր դարպասապահ Մեթ Թերներին վաճառել «Նոթինգհեմին», Ռայան կդառնա ամերիկացու փոխարինողը և թիմի առաջին համարի կարգավիճակի համար կմրցի Աարոն Ռեմսդեյլի հետ։
Այս շաբաթ Ռայան բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տեղափոխման մասին։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 30 մլն ֆունտ։