«Սանթոսի» 18-ամյա հարձակվողն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ

«Սանթոսի» 18-ամյա հարձակվող Դեյվիդ Վաշինգտոնն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները բանավոր համաձայնության են եկել 18-ամյա բրազիլացու տրանսֆերի հարցում։ «Արիստոկրատները» Վաշինգտոնի համար անմիջապես կվճարեն 15 միլիոն եվրո և 5 միլիոն եվրո բոնուսներ։ Դեյվիդի հետ երկարաժամկետ գործարք է կնքվել, բրազիլացու տրանսֆերի համար արդեն պատրաստվում են վերջին փաստաթղթերը, որից հետո գործարքն ամբողջությամբ կկայանա։

«Չելսին» դեռ վերջնական որոշում չի կայացրել հաջորդ մրցաշրջանում բրազիլացու ապագայի վերաբերյալ. նա կարող է կա՛մ մնալ լոնդոնյան ակումբում, կա՛մ անմիջապես վարձավճարով մեկնել «Չելսիի» սեփականատիրոջը պատկանող ֆրանսիական «Ստրասբուրգ»:

18-ամյա Դեյվիդ Վաշինգտոնը հետաքրքրություն է առաջացրել եվրոպական ակումբների մոտ։ Հարձակվողը վերջերս հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» և իսպանական «Ռեալի» և գերմանական Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության տակ: Բրազիլիայի առաջնությունում ֆուտբոլիստն անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Transfermarkt առցանց պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո: