«Լիդսի» կիսապաշտպան Թայլեր Ադամսը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում», հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փախանցմամբ՝ ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիդսի» հետ ներառում է 23 միլիոն եվրոյից մի փոքր ավելի ազատման կետ: «Չելսին» պատրաստ է վճարել այս գումարը և իրականացնել տրանսֆերը: Ակումբը արդեն կապ է հաստատել Թայլերի գործակալի հետ՝ պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։