Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին որոշել է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը որոշել է տեղափոխվել ՊՍԺ՝ չնայած «Բավարիայի» և այլ եվրոպական ակումբների առաջարկներին։ Փարիզյան ակումբը արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։