«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն չի ընդգրկվի ակումբի հայտացուցակում 2023/24 մրցաշրջանի Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը, հայտնում է լրագրող Մարիո Կորտեգանան։ Փարիզցիները օգոստոսի 12-ին սեփական հարկի տակ կմրցեն «Լորիենի» հետ։
Հիշեցնենք, որ Marca-ն ավելի վաղ հայտնել էր, որ 24-ամյա ֆրանսիացին ֆուտբոլիստների հետ առանձին կմարզվի:
Մբապպեն ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։