Ժան-Կլեր Տոդիբոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Նիցայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի ծառայություններով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները հետաքրքրված էին պոտենցիալ տրանսֆերի պայմաններով, սակայն դեռ պաշտոնական առաջարկ չեն արել։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բանակցություններ սկսել, եթե թիմը լքի Հարի Մագուայրը։

Տոդիբոն «Նիսում» է 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ առանց գոլի:

Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Տոդիբոն նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», «Բենֆիկայում», «Շալկեում» և «Թուլուզում»: