Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Եթե Հայստանի փոխչեմպիոն «Փյունիկը» հաղթահարի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» արգելքը, ապա խմբային փուլի ուղեգրի համար կմրցի «Սեպսի» (Ռումինիա)–«Ակտոբե» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ։
Առաջին խաղը կլինի արտագնա ու տեղի կունենա օգոստոսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին։