«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Ժոաու Ֆելիշին

«Բարսելոնան» պետք է դիմի Մադրիդի «Ատլետիկոյին»՝ թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշի տեղափոխության առաջարկով։

Ինչպես հաղորդում է Sport-ը՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է վարձակալել պորտուգալացուն՝ ամբողջությամբ վճարելով նրա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձը։

Ֆուտբոլիստը այս պահին միայն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» և մտադիր չէ կարիերան շարունակելու այլ տարբերակներ դիտարկել։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։