«Ատալանտայի» նախկին հարձակվող Ռասմուս Հոյլունդը անդրադարձել է իր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։
«Գաղտնիք չէ, որ ես մանկուց երկրպագել եմ այս մեծ ակումբին և երազել եմ «Օլդ Թրաֆորդ» գնալ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Անհավանական երջանիկ եմ, որ կարողացա երազանքն իրականություն դարձնել:
Իմ կարիերան նոր է սկսվում, բայց ես գիտեմ, որ պատրաստ եմ ուժեղանալ և խաղալ համաշխարհային կարգի թիմում: Հենց որ խոսեցի մարզչի հետ, հասկացա, որ այս միջավայրն իդեալական է իմ զարգացման համար։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու աշխարհի լավագույն մարզիչներից մեկի հետ»,- Հոյլունդի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։