«Ֆիորենտինան» նորեկ ունի

«Էվերթոնի» պաշտպան Յերի Մինան պայմանագիր է կնքել «Ֆիորենտինայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա կոլումբիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։

Օգոստոսի 1-ին հաղորդվում էր, որ 28-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված են ՌՊԼ-ի մի քանի ակումբներ։ 2022/23 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։