Ժոաու Ֆելիշը ցանկանում է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը հավանություն է տվել Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն։ 23-ամյա հարձակվողը ցանկանում է լքել Մադրիդի «Ատլետիկոն», հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Հիլալը» պատրաստվում է մոտ օրերս առաջին պաշտոնական առաջարկը անել 23-ամյա հարձակվողի համար։

Ժոաու Ֆելիշի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 50 միլիոն եվրո։