«Նապոլիի» պաշտպան և թիմի ավագ Ջովանի Դի Լորենցոն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2028 թվականի հունիսը։
Դի Լորենցոն նեապոլիտանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։