«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն տեղափոխվում է Սաուդյան Արաբիա։ Կոտդիվուարցի կիսապաշտպանի նոր ակումբը կլինի «Ալ-Ահլին», հաղորդում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ Կեսյեի տրանսֆերը Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցչի վրա կարժենա 11-12 մլն եվրո։
Ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի՝ մրցաշրջանում 14 մլն եվրո աշխատավարձով։