«Ալ-Ահլին» նոր առաջարկ է պատրաստում «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար, հայտնում է Il Mattino-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» մերժել է 120 միլիոն եվրոյի առաջարկը, քանի որ ցանկանում է 24-ամյա նիգերիացու համար ստանալ 200 մլն եվրո։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը պատրաստ է նոր առաջարկ անել, ֆուտբոլիստին կառաջարկվի հնգամյա պայմանագիր՝ մրցաշրջանում 35 միլիոն եվրո աշխատավարձով։
Նախորդ մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկու։