«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին ակումբին հայտնել է, որ ցանկանում է փոխել թիմը, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
24-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և ՊՍԺ-ն։
Կոլո-Մուանին «Այնտրախտում» հանդես է գալիս անցած ամառվանից: Նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։