Էդուարդ Սպերցյան․ «Այս մրցանակին ողջ թիմն ու երկրպագուներն էին արժանի»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ՌՊԼ-ի 3-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։

«Մենք սպասում էինք, որ դժվար հանդիպում է լինելու և ամբողջ շաբաթ պատրաստվում էինք այս խաղին: Դժվար է ճեղքել պաշտպանությունը, երբ ամբողջ թիմը պաշտպանվում է։ Ինչ-որ տեղ չկարողացանք գնդակը հասցնել տուգանային հրապարակ և հնարավորություններն իրացնել։ Բայց լավ է, որ 11 մետրանոց վաստակեցինք ու գոլ խփեցինք։

Շնորհակալություն եմ հայտնում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար։ Այս մրցանակին ողջ թիմն ու երկրպագուներն էին արժանի։ Բոլորիս համար շատ դժվար հանդիպում էր»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։