Արտակ Դաշյանը կրկնեց Լուկա Յուրիչիչի արդյունավետության ռեկորդը

Արտակ Դաշյանը կրկնեց Լուկա Յուրիչիչի արդյունավետության ռեկորդը՝ դառնալով հայկական ակումբների կազմում եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած 2 ֆուտբոլիստներից մեկը։

ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում շվեդական «Կալմարի» դարպասն Արտակ Դաշյանի խփած գնդակը «Փյունիկի» ֆուտբոլիստի 6-րդ գոլն էր եվրագավաթներում:

Գոլերից 4-ը Դաշյանը խփել է «Փյունիկի» կազմում, մեկական անգամ աչքի է ընկել «Բանանցում» և «Գանձասար-Կապանում»։