«Ալ-Շաբաբը» ակտիվորեն հետաքրքրված է «Ֆուլհեմի» բրազիլացի վինգեր Վիլիանով, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Ռոմանոյի խոսքերով` անգլիական ակումբը մտադիր չէ վաճառել ֆուտբոլիստին: Ակումբը սիրում է այս ֆուտբոլիստին և կանի հնարավոր ամեն բան՝ նրան պահելու համար։
Վիլիանը նույնպես սաուդյան ակումբի առաջարկը քննարկում է ղեկավարության հետ։ Բրազիլացին վերջերս՝ հուլիսի 18-ին, երկարաձգեց պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ։
2022/23 մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 27 հանդիպում Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի կողմից Վիլիանը գնահատվում է 3 միլիոն եվրո: