IDBank Պրեմիեր Լիգա. ԲԿՄԱ-ն խաղավարտին հաղթանակ կորզեց «Նոայից»

IDBank Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում Երևանի ԲԿՄԱ-ն սեփական հարկը տակ ընդունեց «Նոային»։

«Բանակայինները» առաջին խաղակեսում այդքան էլ լավ տպավորություն չթողեցին: Հակառակը կարող ենք ասել «Նոայի» մասին, որը առաջին խաղակեսում կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն նպաստավոր դիրքից Գամրոշը հարվածեց դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսում «բանակայինները» շատ ավելի լավ տպավորություն թողեցին։ Խաղավարտի վերջում «բանակայինները» 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, որը հստակ իրացրեց Գևորգ Տարախչյանը։

11 մետրանոցից իրացված հարվածը հաղթական դարձավ ԲԿՄԱ-ի համար։ Երկու տուրերից հետո ԲԿՄԱ-ն և «Նոան» երեքական միավոր են վաստակել։

IDBank Պրեմիեր Լիգա

ԲԿՄԱ – «Նոա» 1:0 (0:0)

1:0 Գևորգ Տարախչյան (90+2, 11 մետրանոց)