«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն մոտ է «Ալ-Ահլի» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, գործարքը կարող է կազմել 15 մլն եվրո։ Հիշեցնենք, որ «Ալ-Ահլին» նախկինում պայմանագիր է կնքել Ռիյադ Մահրեզի, Ռոբերտո Ֆիրմինոյի, Էդուարդ Մենդիի և Ալան Սեն-Մաքսիմինի հետ:
Կեսիեն հիասթափված է «Բարսայում» իր քիչ խաղաժամանակից: Նա պատրաստ է փոխել ակումբը, եթե իր աշխատավարձի պահանջները չկատարվեն։