Չավին խնդրում է «Բարսելոնայի» ղեկավարությանը փոխարինել Ուսման Դեմբելեին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբին խնդրում է փոխարինող գտնել հարձակվող Ուսման Դեմբելեին, ով տեղափոխվում է ՊՍԺ։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ մարզչին առաջարկվել է վարձակալել «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին, սակայն այս տարբերակը նրան դուր չի գալիս։

Չավին ցանկանում է, որ հարձակվողը պաշտպանական հմտություններ ունենա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն 5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: 26-ամյա ֆրանսիացին մեկ մրցաշրջանում կվաստակի 20 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։