Վահան Բիչախչյանի հեռահար ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Պոգոնին» (VIDEO)

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի երկրորդ խաղում՝ «Լինֆիլդի» դեմ։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը 64-րդ րոպեին փոխարինման մտավ խաղադաշտ և ընդամենը 10 րոպե անց առաջ մղեց թիմին հաշվի մեջ, որը հետո դարձավ հաղթական գոլ (3:2)։

Նոր մեկնարկած առաջնությունում Վահանի համար սա առաջին գոլն էր։ Նա նաև երկու հանդիպում է անցկացրել Լեհաստանի Էկստարկլասում։

Վահան Բիչախչյանի գոլն ու հանդիպման տեսությունը՝ ստորև։