Սերխիո Ագուերոն պատմել է, թե ինչու է Լիոնել Մեսսին որոշել կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում»

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն պատմել է, թե ինչու է իր կարծիքով հարձակվող Լիոնել Մեսսին որոշել կարիերան շարունակել Մայամիի «Ինտերում»:

«Կարծում եմ, որ Մայամիի և Սաուդյան Արաբիայի միջև Լեոն ընտրել է առաջին տարբերակը հարմարավետության պատճառով: Մայամին լավ վայր է, այստեղ շատ իսպանացիներ կան։ Նա հավանաբար մտածում էր նաև իր ընտանիքի մասին, Սաուդյան Արաբիայում նրանց համար ավելի դժվար կլիներ»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Stake-ը:

35-ամյա արգենտինացին այս ամառ է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում երկու անընդմեջ խաղում դուբլի հեղինակ է դարձել։