Ռասմուս Հոյլունդը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
«Մանկունիանցիները» պլանավորում են հայտարարել «Ատալանտայի» հարձակվողի տեղափոխության մասին այս շաբաթավերջին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Դանիացի 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխման գործընթացը վերջին փուլում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հոյլունդի համար կվճարի 75 + 10 միլիոն եվրո և հարձակվողի հետ պայմանագիր կկնքի 5+1 սխեմայով։