Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է նոր մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին՝ նշելով, որ թուրինցիները ցանկանում են վերադառնալ Չեմպիոնների Լիգա։
«Մրցաշրջանի նպատա՞կը։ Չնայած այն հանգամանքին, որ նախորդ մրցաշրջանում իրավունք ստացանք մասնակցել եվրոպական մրցումներին, մենք այս տարի չենք մասնակցի։ Մենք պետք է մրցաշրջանն անցկացնենք առանց Եվրագավաթային մրցաշարի և կենտրոնանանք առաջնությունում խաղալու վրա, որպեսզի մասնակցենք 2024/25 մրցաշրջանի կարևորագույն մրցաշարին»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսը» մի քանի միավորից զրկվեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում, ինչի պատճառով էլ զբաղեցրեց այն հորիզոնականը, որը իրավունք էր տալիս խաղալ Կոնֆերենցիաների Լիգայում, սակայն ավելի ուշ թուրինցիները դուրս մնացին հաջորդ մրցաշրջանի եվրոպական մրցաշարերից։