Հարձակվող Մալկոմը հարցազրույց է տվել SE-ին, որում բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Ալ-Հիլալ»:
– Շատ երկրպագուներ վստահ էին, որ Մալկոմը կհեռանա «Զենիթից» և կգնա այնպիսի եվրոպական թոփ-ակումբ, ինչպիսին ՊՍԺ-ն է: Բայց դուք տեղափոխվում եք Սաուդյան Արաբիա ձեր ծաղկման շրջանում: Բացի գումարից ի՞նչը գրավեց քեզ «Ալ-Հիլալի» առաջարկը:
– Ինձ միշտ գրավել է նորը, գրավել է տարբեր պետությունների և մշակույթների հետ ծանոթանալու հնարավորություն է: Սա էր հիմնական պատճառներից մեկը, որ որոշեցի 2019 թվականին տեղափոխվել Ռուսաստան. ինձ շատ հետաքրքրեց իմանալ, թե դա ինչ երկիր է, ինչպիսին է տեղական ֆուտբոլը։ Եվ հիմա, չորս տարի անց, ես զգում եմ, որ ժամանակն է նոր մարտահրավերի:
Երբ իմացա, որ հնարավորություն կա կարիերաս շարունակելու Սաուդյան Արաբիայում, ինձ հետաքրքրեց այնտեղի հետ ծանոթանալու հնարավորությունը: Իհարկե, պատճառների թվում կա նաև ֆինանսականը, քանի որ ֆուտբոլիստի կյանքը կարճ է, և պետք է օգտագործել այն ամենը, ինչը հետագայում թույլ կտա խնդիրներ չունենալ: Երբ քո մանկության մեջ գրեթե ոչինչ չկար, դու լրջորեն մտածում ես այս մասին և ցանկանում, որ քո երեխաների մոտ ամեն ինչ այլ կերպ ստացվի։ Ուստի պրոֆեսիոնալ մարզիկները նույնպես ուշադրություն են դարձնում պայմանագրերի ֆինանսական պայմաններին։