«Լիոնի» հարձակվող Բրեդլի Բարկոլին կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Լիոնի» հարձակվող Բրեդլի Բարկոլին, հայտնում է Foot Mercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ փարիզեցիների առաջին առաջարկը մերժվել է, իսկ այժմ նրանք պատրաստ են կատարել եւս մեկը՝ 20-ամյա խաղացողի համար առաջարկելով ավելի քան 30 միլիոն եվրո։ Լիոնը մեծ գործարքի է սպասում: Ինքը՝ Բարկոլան, չի պատրաստվում պարտադրել տրանսֆերը։

Հիշեցնենք, որ Բարկոլան «Լիոնի» սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում Բարկոլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։