«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Սադիո Մանեի՝ «Ալ Նասր» տեղափոխվելու մասին:
«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել նրա հետ: Երբ Սադիոն հեռացավ «Լիվերպուլից», նա իր լավագույն մարզավիճակում էր: Այդ պահին Մանեն հիանալի մարզավիճակում էր։ Միգուցե դա նոր միջավայրն էր։ Մենք նրա հետ այս մասին չենք խոսել: Տեսնենք, թե ինչպես կզարգանա նրա կարիերան Սաուդյան Արաբիայում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Mirror-ը
Հիշեցնենք, որ Մանեն մյունխենյան ակումբին միացել է «Լիվերպուլից» 2022 թվականի ամռանը։
«Բավարիայի» կազմում նա անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։