«Ինտերի» նախկին պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոն հանդես կգա «Մոնցայում»:
34-ամյա իտալացին պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հունիսի վերջին Դ’Ամբրոզիոն ավարտեց պայմանագիրը «Ինտերի» հետ, որի կազմում հանդես էր գալիս 2014 թվականից։
Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: