Անդրե Սիլվան կարիերան կշարունակի Իսպանիայում

«Լայպցիգի» հարձակվող Անդրե Սիլվան կարիերան կշարունակի «Ռեալ-Սոսյեդադում»։

Իսպանական ակումբը 27-ամյա պորտուգալացուն վարձակալել է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

2022/23 մրցաշրջանում Սիլվան «Լայպցիգի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: