Սադիո Մանե․ ««Բավարիայից» հեռանալն ինձ ցավ է պատճառում»

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն «Ալ-Նասր» տեղափոխվելուց առաջ հրաժեշտ է տվել մյունխենյան թիմին։

««Բավարիայից» հեռանալն ինձ ցավ է պատճառում։ Ես կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ ավարտվեր։ Գիտեմ, որ այս մրցաշրջանում կարող եմ օգնել թիմին։ Ես ցանկանում էի դա ապացուցել բոլորին այս մրցաշրջանում: Այնուամենայնիվ, ակումբին և երկրպագուներին միայն լավագույնն եմ մաղթում ապագայի համար»,- Մանեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Ինսայդերը հայտնում է նաեւ, որ հարձակվողն արդեն ժամանել է Դուբայ, որտեղ այսօր կկայանա բուժզննման առաջին մասը։ Լրագրողի խոսքով՝ նա պայմանագիր կկնքի մինչեւ 2027 թվականը։