«Մանչեսթեր Սիթին» գտել է այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են փոխարինել Ռիյադ Մահրեզին, ով վերջերս տեղափոխվեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբ։
Ռիյադ Մահրեզին փոխարինելու «քաղաքայինների» առաջնահերթ տրանսֆերային նպատակներից է «Քրիսթալ Փելասի» հարձակվող Մայքլ Օլիսեն: Ֆրանսիացին ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Չելսին»: Անգլիայի գործող չեմպիոնը նաև հետաքրքրված է «Ռենի» բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուի ծառայություններով։
Նախորդ մրցաշրջանում Դոկուն «Ռենի» կազմում անցկացրել է 29 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 6 գոլի հեղինակ: