«Այաքսը» ավելի շահավետ առաջարկ է պատրաստում Էդուարդ Սպերցյանի համար

«Այաքսը» հերթական առաջարկն է պատրաստում «Կրասնոդարին» Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար, հայտնում է Metaratings.ru-ն։

Աղբյուրի համաձայն` «Այաքսը» այժմ ավելի շահավետ առաջարկ է պատրաստում:

Ավելի վաղ հոլանդական ակումբի մարզական տնօրեն Սվեն Միսլինտատը մեկնաբանել էր «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։

Հուլիսի 22-ին SE-ն հայտնել է, որ «Կրասնոդարն» անմիջապես հրաժարվել է «Այաքսի» 8,5 միլիոն եվրոյի առաջարկից։