«Բարսելոնան» հետաքրքրված է Լերոյ Սանեով, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Գերմանիայից:
Իսպանական Diario Sport պարբերականը հայտնել է, որ կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» վինգերի նկատմամբ և նրան դիտարկում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինողի, վերջինս մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։
Սակայն, ըստ Bild-ի, Սանեն չի մտածում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիայից» հեռանալու մասին: Նա ցանկանում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել մյունխենյան ակումբում և որոշել իր ապագան հաջորդ ամառ։
Սանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից։