«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ հնարավոր հեռանալու մասին։
«Ես բազմիցս ասել եմ, որ ինձ համար նա իր դիրքում աշխարհում լավագույնը լինելու ներուժ ունի: Ես դա ասել եմ իմ շնորհանդեսին և այսօր էլ կկրկնեմ՝ նա ինձ համար արժեքավոր ֆուտբոլիստ է։ Ես նրան մեծ վստահություն եմ տալիս, և նա տալիս է ինձ:
Մենք չենք կարող վերահսկել շուկան։ Ես տեսնում եմ, որ նա երջանիկ է։ Նա պետք է որոշի։ Ես տեսնում եմ, որ նա շատ լավ է հարմարվել։ Նա մեզ ասաց, որ երջանիկ է»,- Խավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ֆրանսիացի հարձակվողը «Բարսելոնայում» է հանդես գալիս 2017 թվականից, որտեղ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից» 105 միլիոն եվրոյի դիմաց։
2022/23 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։