Դանիլո․ «Այս մրցաշրջանում մենք կենտրոնանալու ենք Ա Սերիայի և Իտալիայի գավաթի վրա»

«Յուվենտուսի» ավագ Դանիլոն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի վերջին որոշումը՝ թուրինյան ակումբին հեռացնել 2023/24 մրցաշրջանի եվրոպական մրցաշարերին մասնակցելուց։

«Իհարկե, մենք ցանկանում էինք խաղալ եվրոպական մրցաշարերում, բայց եթե երկարաժամկետ հեռանկարում ակումբը շահի դրանից, ապա ավելի լավ: Այս մրցաշրջանում մենք կենտրոնանալու ենք Ա Սերիայի և Իտալիայի գավաթի վրա: Մեր նպատակն է կրկին նվաճել Սկուդետտոն և «Յուվենտուսին» վերադարձնել իտալական ֆուտբոլի բարձունք: Մենք դա բաց ենք թողել վերջին տարիներին»,- Դանիլոյի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։

Անցած մրցաշրջանում թուրինյան թիմը 62 միավորով զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը: «Բյանկոներիները» պետք է հանդես գային Կոնֆերենցիաների Լիգայում։ Առաջնության ընթացքում «Յուվենտուսից» տասը միավոր է հանել։ Թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից խմբային փուլում, ապա դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։ Իտալիայի գավաթի խաղարկությունում «Յուվենտուսը» նույնպես դուրս մնաց կիսաեզրափակչում։